ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դրվում է աճուրդի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը ՀՀ կառավարությունը աճուրդի է դնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության օգոստոսի 3-ի նիստի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով:

Գույքի գնահատված արժեքը կազմում է 13 223 400 652 դրամ, գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի բաժնային մասի կադաստրային արժեքը` 151 239 348 դրամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում