Անվտանգության նոր միջոցառումները հսկայական հերթեր են առաջացրել Եվրոպայի օդանավակայաններում

Եվրոպական օդանավակայանների ուղեւորները հայտնվել են հսկայական հերթերում, ինչի մասին հայտնել է Sky News-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խնդիրները պայմանավորված են անվտանգության ապահովման նոր միջոցներով, որոնք ձեռնարկվել են Փարիզում եւ Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Այժմ շենգենյան գոտու սահմանին ուղեւորներին ենթարկում են ավելի խիստ ստուգման, մասնավորապես, ստուգվում է, թե նրանք ներառված չեն արդյոք ոստիկանության տվյալների բազաներում հնարավոր սպառնալիքի առումով:

Նոր պահանջներն ուժի մեջ է մտնելու միայն հոկտեմբերին, բայց բազմաթիվ օդանավակայաններ արդեն այժմ անցնում են աշխատանքի նոր սխեմային: Sky News-ն արձանագրել է, որ խնդիրը վերաբերում է նաեւ Մեծ Բրիտանիային, որը չի մտնում Շենգենի մեջ: Բրիտանական ավիաընկերությունները երկրի տրանսպորտի նախարարության ուշադրությունը խնդրի վրա էին դարձրել տակավին մայիսին, բայց ամառային արձակուրդների շրջանում այն ավելի է լրջացել:

Այդուհանդերձ, փոխադրողները պնդում են, որ անհրաժեշտ է ազդել եվրոպական երկրների վրա, քանի որ ձգձգումների պատճառով ուղեւորներից ոմանք ուշացել են իրենց չվերթերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում