AM | RU
USD
EUR
RUB

Շուլցի վարկանիշը կանցլերի թեկնածու առաջադրվելու պահից ի վեր հասել է ամենացածր նշագծին

 
 

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցի վարկանիշն ամենացածր նշագծին է հասել Բունդեսթագի առաջիկա ընտրություններում հունվարին կանցլերի թեկնածու առաջադրվելու պահից ի վեր: Այդ մասին վկայում են օգոստոսի 2-ին հրապարակված ուսումնասիրության արդյունքները, որը Stern հանդեսի եւ RTL հեռուստաալիքի պատվերով անցկացվել է Forsa սոցիոլոգիական ինստիտուտի կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եթե կանցլերն ընտրվեր թեկնածուի ուղղակի քվեարկության ճանապարհով, ապա Անգելա Մերկելը կհավաքեր ձայների 52 տոկոսը, Շուլցը՝ ընդամենը 21 տոկոսը: Անցած շաբաթվա համեմատությամբ նա կորցրել Է երկու տոկոսային կետ: Գործող կանցլերի վարկանիշը չի փոխվել:

Հարցման արդյունքներով՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշն այժմ, խորհրդարանական ընտրություններից մոտավորապես մեկուկես ամիս առաջ, կանգ է առել 22 տոկոսի մակարդակի վրա: Այն դեպքում, եթե քվեարկությունն անցկացվեր այս շաբաթ, սոցիալ-դեմոկրատները Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքից հետ կմնային ամբողջ 18 կետով: ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշն անցած շաբաթվա համեմատությամբ չի փոխվել, պահպանողական դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 40 տոկոսը:

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա Ազատ դեմոկրատական կուսակցության, Ձախ կուսակցության եւ «կանաչների» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8-ական տոկոսը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից եվրոսկեպտիկների վարկանիշը բարձրացել է մեկ տոկոսային կետով, նրանք նույնպես կհավաքեին 8 տոկոս: Նրանց բաժինը, ովքեր դեռ չեն կողմնորոշվել կուսակցության հարցում կամ ընդհանրապես չեն պատրատվում գնալ ընտրատեղամասեր, կազմում է մոտավորապես 23 տոկոս:

Forsa-ի հարցմանը մասնակցել է Գերմանիայի՝ ընտրելու իրավունք ունեցող 2,5 հազար քաղաքացի:

Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով կձեւավորվի ԳՖՀ-ի կառավարությունը եւ կընտրվի կանցլերը, կանցկացվեն սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրգործ Արթիկի ավագանին զրկեց Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս Նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց Դրախտիկի միջնակարգ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ ՀՀ գյուղնախարարության պաշտոնատար անձանց 1.4 մլրդ դրամ է փոշիացվել Մենք պատրաստ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու հիմնավորումը Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ Խորապես ցավում ենք. Մայր Աթոռի արձագանքը զինվորներին չհասած արկղի մասին «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ. հարուցվել է քրգործ «Ելք»-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Դատավորը բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը Այս պահին նման բան չկա. Արթուր Գևորգյանը չի հաստատում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը Ալոն ու Մասիվցի Անդիկը ձերբակալվել են Իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյանի խոսքը կալանավորումից առաջ (տեսանյութ) Ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ. Իշխան Սաղաթելյան «Սպառնում են ինձ մորթել, կտոր-կտոր անել». Մանվել Գրիգորյանի փաստաբանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Եթե որեւէ մեկը փորձի արատավորել իմ անունը, պաշտպանելու եմ պատիվս դատարանում Ազգային անվտանգությունը իրանց ամեն ինչով շատ շնորհքով ներխուժեց մեր բնակարան. Առաքել Մովսիսյան Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում քննարկվում է Վահագն Թևոսյանի թեկնածությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan