ԱՄՆ-ը պատվիրակներ կուղարկի Պարսից ծոցի ճգնաժամը լուծելու համար. Կատարի ԱԳՆ

Կատարը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նա մտադիր է ամերիկացի պատվիրակների ուղարկել Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուռահման ալ Թանին:

«ԱՄՆ-ի դերը շատ կարեւոր է այդ ճգնաժամի լուծման գործում… Պարոն Թիլերսոնն ասել է, որ իր պատվիրակներին կուղարկի այն փակուղային իրադրությունը կարգավորելու համար, որում հայտնվել է միջնորդությունը»,- ասել է ալ Թանին Դոհայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Կատարի ԱԳ նախարարը նշել է, որ հիմնական միջնորդը մնում է Քուվեյթի Էմիր Սաբահ ալ Ահմեդ աս Սաբահը:

Թիլերսոնը նախօրյակին նշել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել նրա հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում