Դավիթաշենի պայթյունի հետեւանքով վիրավորներից մեկը մահացել է. դեպքի վայրում ականներ են հայտնաբերվել

Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորներից մեկը մահացել է: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայթյունը որոտացել է Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված: Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում