Պետդեպարտամենտն արգելել է ամերիկացիներին այցելել ԿԺԴՀ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ամերիկացիների կողմից Հյուսիսային Կորեա այցելությունների արգելքը եւ պահանջել է արդեն այնտեղ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներից լքել այդ երկիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ արգելքը գործելու Է առաջիկա մեկ տարվա ընթացքում: Բացառություններ կարող են արվել միայն լրագրողների եւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար:

ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ իր քաղաքացիների ուղերորությունների հնարավոր արգելման մասին հայտնի էր դարձել հուլիսի 21-ին: Այն ժամանակ հաղորդվել էր, որ արգելքի սահմանման մասին կհայտարարվի հուլիսի 27-ին եւ այն ուժի մեջ կմտնի 30 օր անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում