AM | RU
USD
EUR
RUB

Նոր հրթիռային կայանները շուտով կլինեն Հայաստանում. Հակակարկտային պիլոտային ծրագիրն ընթացքի մեջ է

 
 

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին կատարվում է ռադիոլոկացիոն կայանի արդիականացում, որպեսզի այն կարողանա սպասարկել նաև նույն ծրագրով ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերում ներդրվող նոր, ժամանակակից հրթիռային հակակարկտային կայանները:

Այս օրերին Հայաստանում գտնվող ռուս բարձրակարգ մասնագետների օգնությամբ 1973թ. արտադրության կայանը համալրվում է նորագույն թվային սարքավորումներով, որի շնորհիվ՝

կբարձրանա դրա գործողության կայունությունն ու հուսալիությունը,

կապահովի ամպերի պարամետրերի չափման ճշգրտության բարձրացումը, հեռավերահսկողությունն ու կարգաբերումը.

կնվազեն սպասարկման ծախսերը:

Բանակցությունների արդյունքում՝ ռուսական ընկերությունը նախատեսված 2 հակակարկտային հրթիռային կայանի հետ միասին, որպես նվիրատվություն, կտրամադրի ևս մեկ կայան: Սրանով պայմանավորված՝ 2 կայան կտեղադրվի Արագածոտնի, մեկն էլ Արմավիրի մարզում՝ ստեղծելով շղթայական պաշտպանության գոտի:

Հաջորդ ամսին նոր կայաններն արդեն կլինեն Հայաստանում: Կայանների գործարկումը նախատեսվում է հոկտեմբերի սկզբին: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Ռադիոլոկացիոն կայանի արդիականացման հետ միաժամանակ կատարվում է համակարգի ենթակառուցվածքների հիմնանորոգում (հրթիռների պահպանության համար անհրաժեշտ պահեստների նախապատրաստում, կայանի շենքի վերանորոգում, կայանների տեղադրման վայրերի ուսումնասիրություն և այլն):

 Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարեց հնարավորինս արագ ավարտել արդիականացումը և անցնել ծրագրի գործանական փուլին, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ՝ արդիականացված ռադիոլոկացիոն կայանի նոր հնարավորությունները տնտեսության այլ ոլորտներում օգտագործելու համար:

 

Լրահոս
Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan