ԵՄ աշխատանքային միգրանտները Brexit-ից հետո կարող են երկամյա բրիտանական վիզա ստանալ

Եվրամիության երկրների մինչև 30 տարեկան աշխատանքային միգրանտները Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո կարող են երկամյա բրիտանական վիզաներ ստանալ, որոնք նրանց Մեծ Բրիտանիայում ապրելու և աշխատելու իրավունք կտան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Daily Telegraph-ին:

«Դրա համար բազում պատճառներ կան. երիտասարդ միգրանտներն առջևում ունեն ավելի շարունակական աշխատանքային կյանք, ուստի տնտեսության մեջ դրական ներդրում կատարելու ավելի շատ շանսեր ունեն», – ասվում է միգրացիոն հարցերով Խորհրդատվական կոմիտեի զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում