Հայ տանկիստները «Տանկային բիաթլոնի» անհատական մրցարշավից հետո կիսաեզրափակիչում են

Մոսկվայի մարզի Ալաբինո զինափորձարանում հայ տանկիստները Բանակային խաղերի «Տանկային բիաթլոնի» մրցույթի «Անհատական մրցարշավ» փուլի արդյունքներով անցել են կիսաեզրափակիչ: Այդ փուլի արդյունքների հիման վրա կազմված թիմերի վարկանիշում առաջատարը ռուս տանկիստներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին լրագրողներին հայտնել են մրցավարների հանձնաժողովում:

Մրցավարների հանձնախմբի ներկայացուցիչը նշել է, որ «Անհատական մրցարշավ» փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 թիմեր՝ Բելառուսից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Սերբիայից, Մոնղոլիայից, Վենեսուելայից, Հայաստանից, Ղրղզստանից եւ Իրանից: Բանակային խաղերն այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի 22 զինափորձարաններում: Դրանց մասնակիցներ են դարձել 28 երկրների ներկայացուցիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում