Փարիզի մոտ զինվորականների վրա հարձակումը հետաքննում Է դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը

Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն Է սկսել Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում զինծառայողների վրա կատարված հարձակման փաստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Օգոստոսի 9-ի առավոտյան Փարիզի մերձակա Լեւալուա-Պերեյում անհայտ չարագործը, գտնվելով BMV մակնիշի ավտոմեքենայի ղեկին, վրաերթի Է ենթարկել մի խումբ զինծառայողների: Դրա հետեւանքով տուժել են վեց զինծառայողներ, նրանցից երեքը լուրջ վերքեր են ստացել: Ինչպես նշվում Է, գործ Է հարուցվել «Մահափորձ իշխանության ներկայացուցիչների դեմ՝ ահաբեկչության կապակցությամբ» հոդվածով:

Հետաքննությունը հանձնարարված Է տարածաշրջանային ոստիկանական վարչությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում