Գիտնականները բջիջները «վերածրագրավորելու» եղանակ են գտել հիվանդությունների բուժման համար

ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել Է գտնել մարդու մարմնում բջիջների գործառույթը փոխելու եղանակը, ինչի շնորհիվ կարելի Է բուժել վնասված հյուսվածքները, ինչպես նաեւ պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: Մեթոդն արդեն ստացել Է «հյուսվածքների նանոտրանսֆեկցիա» (ՀՆՏ) անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Տրանսֆեկցիա» բառն ինքնին նշանակում Է արտաբջջային նյութի ներդրում բջիջի մեջ ոչ վիրուսային մեթոդով: Դրա համար անհրաժեշտ Է բացվածքներ անել բջիջի թաղանթում: Նոր մեթոդիկայի հեղինակները որոշել են դիմել նանոտեխնոլոգիաների ոլորտի վերջին մշակումներին: Հետազոտությունների նյութերի համաձայն, որոնք շաբաթվա սկզբին հրապարակվել են Nature հանդեսում, գիտնականները մտադիր են բջիջների «վերածրագրավորման» համար օգտագործել հատուկ չիպ: Գործողությունների կարգը հետեւալ կերպ Է. նախ բժիշկները կատարում են մաշկի մակերեւույթի թեթեւ Էլեկտրական խթանում: Այնուհետեւ ոչ մեծ սարքը տեղադրում են անհրաժեշտ տեղամասում: Մեկ վայրկյանից Էլ պակաս ժամանակում չիպն առանց ներթափանցման բջիջներ Է հասցնում անհրաժեշտ տեղեկատվությունը՝ դրա համար բարձրինտենսիվության կիզակետված Էլեկտրական դաշտի միջոցով: Այս կերպ բժիշկն ինքը կարող Է փոխել բջիջների տիպը: Բջիջների ճառագայթման գաղափարը նոր չԷ: Հյուսվածքների տրանսֆեկցիան նախկին լուծումներից տարբերվում Է նրանով, որ մասնագետները գտել են բջիջները կետային վերահսկելի ազդանշանի միջոցով կառավարելու եղանակը: Մշակողները հուսով են այս տարվա ընթացքում ստանալ մարդկանց վրա մեթոդիկան փորձակելու թույլտվություն: Եթե եղանակն արդյունավետ լինի, այն կարելի կլինի կիրառել ոչ միայն մկանային հյուսվածքի կամ անոթների հատվածների բուժման համար: Հնարավոր Է՝ ուղղորդված ազդանշանների օգնությամբ հաջողվի վերականգնել նաեւ ուղեղի հյուսվածքը, որը վնասված Է ինսուլտից, Ալցհայմերի կամ Պարկինսոնի հիվանդությունից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում