Չինաստանում հզոր երկրաշարժից հետո հազարից ավելի հետցնցումներ են գրանցվել

Չինաստանի Սիչուանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո անցած 20 ժամվա ընթացքում հազարից ավելի հետցնցումներ են գրանցվել, ինչի մասին հայտնել Է ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Նշվում Է, որ հետցնցումների մագնիտուդը տատանվում Է. դրանցից ամենաուժեղի մագնիտուդը կազմել Է 4,8:

Երկրաշարժը տեղի Է ունեցել օգոստոսի 8-ին տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:19-ին) Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանի Ցզյուչժայգոու գավառում: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել Է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 7: Ըստ վերջին տվյալների, դրա զոհ Է դարձել 19 մարդ, եւս 247-ը տուժել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում