AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը ձգտում է մինչև 2036 թվականը էներգետիկ ոլորտում պահպանել գործող սակագները

 
 

Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեց, թե երբ է ներկայացվելու ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թվականը զարգացման ծրագիրը:

Աշոտ Մանուկյանը նշեց, որ այն արդեն մեկ անգամ ներկայացրել են կառավարություն և ստացել որոշ դիտողություններ, այդ թվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: «Աշխատել ենք հանձնաժողովի պատասխանատուների հետ, դիտողությունները հիմնականում ընդունվել են: Ամենայն հավանականությամբ, կմշակվի լրացուցիչ ևս մեկ նորմատիվային ակտ, որը կկանոնակարգի փոքր ՀԷԿ-երի մասով այն բաժինը, որը մենք ներառել էինք մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ծրագրում: Այդ բաժինը այնտեղից կհանվի և, ամենայն հավանականությամբ, առանձին նորմատիվային ակտով կհաստատվի: Սա էր հիմնական խնդիրը: Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք: Փոխվարչապետի և ֆինանսների նախարարության հետ այժմ քննարկում ենք կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա մինչև 2036 թվականը սակագները պահպանել գործող մակարդակի վրա: Դա բավականին ամբիցիոզ ծրագիր ու գաղափար է: Դրա համար այժմ փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի կայունացնենք այն հիմնադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն կտա հայտարարել, որ առաջիկա 1.5 տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաև արտաքին ազդեցությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աշոտ Մանուկյանը:

Նախարարն ընդգծեց, որ մինչև սեպտեմբեր էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը կներկայացնեն կառավարության քննարկմանը:

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հայեցակարգում պետք է դիտարկել հիդրոներուժը, արևի և քամու էներգիայի արտադրության պոտենցիալը, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի ուղղությամբ հետագա քայլերը: «Պետք է հասկանանք, թե էներգետիկ անվտանգության տեսակետից ինչ կարելի է անել»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Լրահոս
ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Կարապետյանի կառավարության բյուջեն Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Սահմանամերձ համայնքների շրջանավարտները կառավարական ամառանոցում նշում են «Վերջին զանգը» Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ տևել է երկու ժամ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը «Հայաստան» հիմնադրամը կմշակի առաջիկա 25 տարիների գործունեության տեսլականը Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին Օսիպյանը ԵԽԽՎ պատվիրակությանն է ներկայացրել հայաստանյան վերջին իրադարձություններում ոստիկանության գործողությունները ԿԳ նախարարը երբեք չի ասել ուսուցիչներին ծաղիկ մի նվիրեք, խնջույք մի արեք. փոխնախարար Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան Օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է. Նիկոլայ Ծատուրյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին Ակնկալվում է, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից. ուղիղ Հիմա «դուխով»-ի ժամանակ չէ, հիմա խելքով գործելու ժամանակն է. փորձագետը՝ ԿԳ նախարար-«Այբ»-Արամյան առճակատման մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է շարունակի միավորել հայերին. կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Կառավարությունը մշակութային կազմակերպություններին կֆինանսավորի նաև անուղղակի կերպով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մշակութային գործիչների հետ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-ԵՄ հարաբերություններում բավականին մեծ առաջընթաց է տեսնում Գերմանիան պատրաստակամ է սատարել Հայաստանի բարեփոխումային և արդիականացման ջանքերին Վահրամ Բաղդասարյանը կառավարության գործունեությունը գնահատելու համար ժամանակ է խնդրում Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ Ատոմակայանի ժամանակավոր դադարը որևէ խնդիր չի առաջացնի անխափան էներգամատակարարման համար. նախարար «Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագրերը». Դավիթ Յան Կառավարությունը քայլեր կձեռնարկի կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումներին ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է արտահայտի հայկական կողմի շահերը և ձգտումները. ՀՀ ԱԳ նախարար Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ Արմեն Աշոտյանն առաջարկում է նոր կառավարության ծրագրում ներառել նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի կյանքում. ՀՀ նախագահ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալները Շարմազանովը Սլովակիայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային ու ՀՀ ներքաղաքական իրավիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan