«Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել. ահազանգում է Վահրամ Միրաքյանը

«Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել. ահազանգում է Վահրամ Միրաքյանը

Անհայտ անձինք՝ անցած գիշեր, ազոտական թթու են լցրել բանան ներկրող ընկերության՝ «Տրոպիկա»-ին  պատկանող սառնարանների ճնշակների (կոմպրեսորների) վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ռազմավարական բիզնես» կրթական եւ խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, մարքեթոլոգ, բիզնես թրեյներ՝ Վահրամ Միրաքյանը:

«Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել։ Չգիտեմ ովա արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում»,- տեղեկացնում է մարքեթոլոգը , ով դեկտեմբերից սկսած որոշել էր բանան ներկրել:

«102 զանգել ենք, սպասում ենք ոստիկանության գործողություններին։ Էս պահին կիսլատան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան»,-գրում է նա ։

Վահրամ Միրաքյանը նշում է, որ չարակամները շատ լավ իմացել են իրենց անելիքը և կիսլատան լցրել են ամենակարևոր տեղերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում