Հակակարկտային ցանցերի, կաթիլային համակարգերի ներմուծման ժամանակ հարկման արտոնությունների հարցը քննարկվում է. Իգնատի Առաքելյան

Հակակարկտային ցանցերի, կաթիլային համակարգերի ներմուծման ժամանակ հարկման արտոնությունների հարցը քննարկվում է. Իգնատի Առաքելյան

Կառավարությունը կքննարկի հակակարկտային ցանցերի, կաթիլային համակարգերի, ինտենսիվ այգիների հետ կապված օժանդակող նյութերի ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի մասով արտոնություն տրամադրելու հարցը և որոշման նախագիծը կներկայանի վարչապետի հաստատմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով գործադիրի նիստում այս ուղղությամբ հնչեցված ՀՀ վարչապետի հանձնարարականին: «Նպատակն այն է, որ ժամանակավոր արտոնություն տրվի, մինչև Հայաստանում արտադրություն սկսվի: Ժամկետների հարցը դեռ պետք է քննարկվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ներկայում Հայաստանում կաթիլային համակարգի արտադրություն առկա է, իսկ հակակարկտային ցանցերի հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում:

«2-3 ընկերություն ցանկանում է ներդնել և՛ ցանցերի, և՛ երկաթբետոնե շպալերների արտադրություն: Սա կարող է 20-30 տոկոսով նվազեցնել ինտենսիվ այգիների ծախսը»,- նկատեց Իգնատի Առաքելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում