Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է խորացնել եղած տնտեսական կապերը և ստեղծել նոր կապեր. Շավարշ Քոչարյան

Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է  խորացնել  եղած տնտեսական կապերը և ստեղծել նոր կապեր. Շավարշ Քոչարյան

Ակնհայտ է՝ երբ Ռուսաստանի տնտեսությունում տեղի են ունենում բացասական երևույթներ, ապա դրանք անդրադառնում են բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե չե՞ն անդրադառնա, արդյոք, Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցները նաև Հայաստանի վրա:

«Դրա դասական օրինակն այն է, երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ թե՛ ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա, թե՛ ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե՛դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա: Այդ տեսակետից բոլորի համար ակնհայտ է, որ այն պետությունները, որոնք տարբեր ձևերով կապված են Ռուսաստանի հետ, լինի դա աշխատուժ, տրանսֆերներ, բնական է, ազդում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ չեզոքացնել ռիսկերը, Քոչարյանը պատասխանեց, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների նկատմամբ Հայաստանն ազդեցություն ունենալ չի կարող։

«Մեր ընդհանուր տնտեսական քաղաքականությունը հետևյալն է՝ խորացնել եղած տնտեսական կապերը և ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ: Իսկ դրա համար արդեն կան թիրախավորված տարբեր երկրներ: Բոլորի, ում հետ ձեռնտու է, պետք է հարաբերվենք տնտեսական առումով»,- ընդգծեց Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում