AM | RU
USD
EUR
RUB

Հայկական իրականության մեջ առաջին օնլայն տաքսին

Հեղաշրջում` տաքսի ծառայության ոլորտում

2012թ. վերջին և 2013թ. սկզբին հայկական տաքսի ծառայության ոլորտում Taxoline-ը հեղաշրջում արեց: «Մեկ քաղաք, մեկ հեռախոսահամար» կարգախոսով շուկա մտած ծառայությունը հնարավորություն էր տալիս մեկ հեռախոսազանգով տաքսի պատվիրել քաղաքի ցանկացած կետից, և ընդամենը մի քանի րոպեից մեքենան տեղում էր լինում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները տաքսի ծառայության ոլորտում կիրառելու և մարդկանց փոխադրումը հեշտ, արագ ու հաճելի կազմակերպելու միտքը ծագել էր Արմեն Բաղդասարյանի մոտ:

«Շուկայում հիմնականում թաղամասային տաքսի ծառայություններ էին: Մարդիկ զանգում էին իրենց թաղամասի տաքսի ծառայություն ու մեքենա պատվիրում` կարծելով, որ ծառայության գրասենյակը մոտիկ է տեղակայված ու մեքենան շուտ կմոտենա: Իրականում դա խաբկանք էր. ինչո՞ւ, որովհետև շատ հաճախ նրանց մեքենաները գտնվում էին քաղաքի տարբեր մասերում` պատվեր էին կատարում, ու մարդիկ ստիպված էին միջինը 30-40 րոպե սպասել մինչև կմոտենար մեքենան` այն դեպքում, երբ նույն պահին տարածքում բազմաթիվ այլ մեքենաներ կային`տարբեր տաքսի ծառայություններից: Զգացի, որ դա խնդիր է, որը արագ լուծում է պահանջում»,-պատմում է Taxoline-ի հիմնադիր Արմեն Բաղդասարյանը:

Ծրագրավորողների թիմը կարճ ժամանակ անց թողարկեց Taxoline հավելվածը, որը հեռախոսի մեջ ներբեռնելով` պատվիրատուն առանց զանգի պատվիրում էր մեքենա և ընդամենը 3-4 րոպեից մեքենան տեղում էր լինում:

Շուկայում նոր մշակույթ ներմուծած կազմակերպությանը, ինչպես և կանխատեսվում էր, բազմաթիվ դժվարություններ էին սպասվում. «Այդ մշակույթը նորություն էր, ուստի կարծրատիպ էր կոտրում թե´ վարորդների, թե´ հաճախորդների մոտ: Վարորդները սովոր էին, որ իրենց պարտադիր պետք է զանգեն կամ ռացիայով ասեն` այսինչ հասցեում պատվեր կա: Ստիպված եղանք շատ երկար աշխատել նրանց հետ, մինչև սովորեցին, թե ինչպես պետք է աշխատել: Կրկնում եմ` վարորդներին աշխատանքի նոր սկզբունքները հասկանալի դարձնելու համար շատ ջանք ենք թափել: Քիչ չենք աշխատել նաև հաճախորդների հետ, ովքեր չէին պատկերացնում, որ հնարավոր է առանց զանգի մեքենա պատվիրել, բայց կարևորն այն է, որ հաղթահարել ենք այդ դժվարությունները, և այսօր թե´ զանգի, թե´ հավելվածի, թե´ մեր կայքի միջոցով` ում ինչպես հարմար է, մեքենա են պատվիրում: Մեքենա, ոչ թե տաքսի, որովհետև մենք մեզ տաքսի ծառայություն չենք համարում, այլ` կազմակերպություն, որը մարդկանց փոխադրումն իրականացնում է արագ, ապահով ու հաճելի: Իսկ հիմա Taxoline-ը անվանափոխվեց Rocket-ի, քանի որ մտադրված ենք մեր լուծումները կիրառենք նոր ոլորտներում»,-անցյալից ներկա անցումը կարճ-կոնկրետ ներկայացնում է հիմնադիրը` չմոռանալով նշել` վարորդների վարքին ու կեցվածքին խստորեն հետևում են առաջին իսկ օրվանից: Արդյունքում հավաքվեց վարորդների մի թիմ, որը մատուցում է պատշաճ ու որակով ծառայություն:

Տաքսի ծառայության ոլորտում արված նորամուծությունը անմիջապես գրավեց թե' տեղական, թե´ արտասահմանյան ընկերությունների ուշադրությունը: Rocket-ը համագործացության առաջարկներ ստացավ տարբեր ոլորտի կազմակերպություններից` բանկերից, հյուրանոցներից, դեսպանատներից, ծրագրավորման ընկերություններից, լրատվական ծառայություններից և մի
շարք այլ հաստատություններից: «Ներկա պահին 100 ընկերությունների ենք սպասարկում. այդ առումով ամենախոշորն ենք: Մենք շահավետ լուծումներ ենք առաջարկում նաև կորպորատիվ հաճախորդներին: Նրանք հավելվածի միջոցով կարող են կորպորատիվ երթեր կատարել: Նրանց տրամադրում ենք պրոմոկոդ, որը կորպորատիվ ընկերության և մեր ծառայության աշխատանքը համակարգող ներկայացուցիչը տրամադրում է ընկերության աշխատակցին և վերջինը հանգիստ մուտք է գործում համակարգ, գրանցվում և օգտվում կորպորատիվ փաթեթից: Նրա երթերը ավտոմատ գրացվում են կազմակերպությանը տրամադրած համակարգում, և ընկերությունը կարողանում է տեսնել կատարված երթերն ու ինքնուրույն ռեփորթ անել»:

Տեխնոլոգիաների զարգացմանը համաքայլ ընթանալով

Ամբողջ գործընթացը թափանցիկ կազմակերպելու արդյունքում կորպորատիվ ընկերությունը ցանկացած պահի կարող է ստուգել իր հաշվեկշիռը, լիցքավորել կամ ուղղակի վերահսկել երթերը:

Իսկ անհատ պատվիրատուների համար ստեղծել ենք Ընտանեկան փաթեթ, որը հնարավորուտյուն է տալիս ընտանիքի անդամներին երթևեկել մեկ հաշվեկշռից: Արմեն Բաղդասարյանը խոստանում է` շուտով հաշվեկշիռը լիցքավորելու համար ավելորդ ժամանակ չի պահանջվի` վճարման համակարգի մոտ հասնելու համար. ընտանեկան փաթեթին կկցվի քարտից վճարման հնարավորությունը: Ով կցանկանա` վճարային, ով կցանկանա, քարտային համակարգով կլիցքավորի իր հաշվեկշիռը կամ անմիջապես կվճարի իր կատարած երթի համար:

Նորամուծությունների ուղղությամբ Արմեն Բաղդասարյանի թիմն աշխատում է ամեն օր. դա են թելադրում թե´ ժամանակաշրջանը, թե´շուկան: Շուկայում այլ ներկայացուցիչների հայտնվելը Rocket-ի հիմնադիրը դրական ու ոգևորիչ է համարում: Ըստ նրա` մրցակցությունն է առաջ տանող ուժը, այն դրդում է անընդհատ աշխատել, մտածել, կատարելագործվել: Ասում է` այսօր նմանօրինակ գրեթե բոլոր ընկերություններն էլ, մեծ հաշվով, ֆունկցիոնալ առումով նման են. պատվիրատուն հավելվածի միջոցով պատվիրում է մեքենա, իմանում, թե ինչքան ժամանակից այն կլինի տեղում, իր հեռախոսով հետևում ընթացքին և այլն: Բայց տեղեկատվական տեխնոլոգիաների դարում օնլայն տաքսի ծառայությունների ֆունկցիոնալ հագեցվածության առկա մակարդակը բավարար չի համարում ծրագրավորման վեց լեզվի տիրապետող Արմեն Բաղդասարյանը. «Այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան: Հաճախորդները պատվեր տալու ժամանակ պետք է ընտրության լայն հնարավորություններ ունենան, ինչպես նաև կարելի է ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնել ուղևորության ընթացքը: Փակագծերը դեռ չեմ ուզում բացել, միայն ասեմ, որ մեր ծրագրավորողների թիմն աշխատում է այդ ուղղությամբ և շուտով կունենանք ֆունկցիոնալ առումով ավելի հագեցած ու շահավետ ծառայություն: Որոշ նորամուծություններ 6-8 ամսից արդեն կներդրվեն»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները Արմեն Բաղդասարյանի թիմը միայն տաքսի ծառայության ոլորտում չէ, որ մտադիր է ներդնել: Այլ ոլորտների ավտոմատացման ուղղությամբ արված քայլերի մասին Rocket-ի հիմնադիրը խոստացավ մոտ ապագայում խոսել:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
«Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան «Հրապարակ». Ինչպե՞ս են երկրի առաջին դեմքերը ծանոթանում լրատվությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 16 Սեւան համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն կատարվել է 103 տոկոսով ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Քրտնաջան աշխատանք, ճշգրիտ հաշվարկներ. Հայաստանը պատրաստվում է 2018-ին սպասվող խոշոր միջոցառումներին Պատգամավորը կարևորում է խորհրդարանական վերահսկողությունը պաշտպանության ոլորտում արդյունավետ կառավարման համար ՍՏԾՀԿ-ն քաղաքականացնելու որոշ անդամ երկրների փորձերը հարցականի տակ են դնում կազմակերպության հեղինակությունը. ԱԳ նախարար Համոզված եմ` ՀՀԿ գերակշիռ մեծամասնությունը խնդրելու է, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը. Միհրան Հակոբյան Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Վտանգավոր են թռչնամսի ոչ թե բոլոր, այլ կոնկրետ խմբաքանակներ. ՍԱՊԾ-ն պարզաբանում է Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի արդիականացման աշխատանքներ են իրականացնում Մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին «Մեղրի» ազատ առևտրի գոտին ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է. ՀՀ վարչապետ ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է ՍՏԾՀԿ նախագահությունը Հայաստանը պարտադրված է ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին Տարկետումը չի հանվել, փոխվել է փիլիսոփայությունը. ՀՀ նախագահ ՀՀ գյուղնախարարն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Կորյուն Նահապետյանը բանակի նկատմամբ հանրության մեծ վստահությունն անհրաժեշտություն է համարում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալի հետ «Մեղրի» ԱՏԳ-ն առաջին պայմանագրերը ստորագրեց տնտեսավարողների հետ Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan