AM | RU
USD
EUR
RUB

ՀԵՀ-ի մրցույթի պատմությունների հերոսները Արցախի լավագույն դիրքապահներն են

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դիրքապահ Կարապետ Առաքելի Կարապետյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է հայ-հունական պետական քոլեջում որպես գինեգործ-տեխնոլոգ: Զորակոչվել է ժամկետային զինծառայության 2016 թվականին: Նա հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնողներից մեկն է:

«Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու և նրանց ոչնչացնելու ընթացքում մեզ անգնահատելի օգտակար եղան գիշերային տեսանելիության սարքերը: Բացի հակառակորդին հայտնաբերելուց և գործողությունները վերահսկելուց, այդ սարքերի միջոցով մենք կարողացել ենք ուղիղ նշանառության տակ առնել դիվերսանտներին և ոչնչացնել նրանց:

Հետևելով հրամանատարի ցուցումներին` ես և դիպուկահարը զբաղեցրել ենք կրակային դիրքեր և հրամանը ստանալուն պես սկսել ենք կրակել: Դիվերսանտներից մի քանիսին ոչնչացնելուց հետո, երբ մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդը սկսեց կրակ վարել, անվտանգության նկատառումներից ելնելով` հրամանատարի ցուցումով ես փոխեցի կրակային դիրքս: Այնուհետև սկսեցի օգնել դիպուկահարին` կողմնորոշելով նրան դիպուկ նշանակետ: Մեր աչալրջության շնորհիվ ձախողվեցին նաև դիակները տանելուն ուղղված նրանց հետագա փորձերը»,- փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի մասին իր հիշողություններով կիսվեց գնդացրորդ, շարքային Կարապետ Կարապետյանը` հավելելով, որ հավանաբար իրեն էր վիճակված արժանանալու այդպիսի պատվի՝ գործնականում կիրառելով տեսական գիտելիքներն ու ի ցույց դնելով հայրենիքին նվիրվածությունը, թեև ըստ նրա, բոլոր զինծառայողներն էլ նման կերպ կվարվեին:

Այդ օրը, ինչպես հայտնի է, հակառակորդը, ձախողվելով սեփական արկածախնդրության մեջ և մարտի դաշտում թողնելով հատուկ պատրաստություն անցած սեփական ասկյարների դիերը, նահանջել է: Շնորհիվ մեր տղաների աչալրջության, հակառակորդը ձախողվել է նաև գիշերվա ընթացքում մի քանի անգամ դիակները տանելու փորձում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչի շնորհիվ հաջողվեց բարձր մակարդակով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը, դիրքապահի կարծիքով, նախևառաջ զգոնության ու մասնագիտական պատրաստվածության: «Ներկայումս առաջնագծում առկա տեխնիկական միջոցները թույլ են տալիս հուսալի և անընդհատ դիտարկում իրականացնել, ժամանակին հայտնաբերել հակառակորդի խմբավորումները և քայլեր ձեռնարկել դրանց չեզոքացման ուղղությամբ»,- ասում է գնդացրորդ, շարքային Կարապետ Կարապետյանը` շեշտելով, որ այս գործողություններից իրենց մարտական ոգին ավելի է բարձրացել, ավելի փորձառու են դարձել, ավելի վստահ սեփական ուժերի նկատմամբ և ցանկացած պահի պատրաստ են ավելի մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին, կասեցնել ամեն մի նոր ոտնձգություն` անառիկ պահելով հայրենիքի սահմանները:

«Այստեղ մենք ոչ միայն մեր անձի համար ենք պատասխանատու, այլև բոլոր նրանց, ովքեր, վստահելով մեզ, արարում են խաղաղ պայմաններում: Ինչ վերաբերում է մարտական հերթապահության հավուր պատշաճի իրականացմանը, ասել է թե՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահելուն, ապա կարծում եմ, որ մեզ առաջադրված խնդիրները կատարելու համար, բացի զուտ պարտականությունները կատարելուց, կարևոր են նաև կոլեկտիվի մեջ առկա միջանձնային հարաբերությունները: Առանց համերաշխ ու կուռ կոլեկտիվի ոչ միայն մենք, այլև մյուս դիրքապահները չեն կարող կատարել իրենց առաջադրված խնդիրները»,- նշում է նա՝ վստահեցնելով, որ իրենք պատրաստ են խափանելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Կարապետ Առաքելի Կարապետյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

Լրահոս
Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Համայնքների մանկապարտեզների միավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը Զբաղվածության խթանումը՝ 2018-ի գերակայություն ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը ՀՀ Նախագահն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Զենք՝ ուսուցիչներին և նոր հոգեբուժարաններ. Թրամփի առաջարկը Դիզելային վառելիքն ու պարարտանյութը կսուբսիդավորի պետությունը Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ նորակառույց շենքերի բարձր սեյսմակայունությունը համեմատելու եզր անգամ չունի հին շենքերի հետ Մարտ ամսից Հայաստանում ներդրվելու է համայնքներում տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարը Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ՀՀ կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականները հանրային պահանջ են. Արմեն Աշոտյան Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Ազգային ժողովի նախագահին Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը Ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը Գյումրիում կրկին հետաձգվեց Տավուշում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել Մադագասկարի նախագահի այցը լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար. Էդվարդ Նալբանդյան Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին Լոքյանը համայնքապետին է մեղավոր համարում «Քարերի սիմֆոնիա»-յի տարածքում ապօրինի շինարարության համար Մադագասկարի արտգործնախարարը տպավորված է Հայաստան կատարած այցից Շինարարության ծավալների աճ է արձանագրվել Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում Արցախը պետք է աշխատի բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ Սամվել Ֆարմանյանը մարտի 1-ի դեպքերն հայոց պետականության ճակատին աններելի խարան է համարում Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի՝ հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ քննական մարմինը որևէ տվյալ չունի Իշխող կոալիցիան Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan