Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացուն սպառնում է ավելի քան 6 տարվա ազատազրկում

Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացուն սպառնում է ավելի քան 6 տարվա ազատազրկում

Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Բակիևի նկատմամբ մեղադրանք է առաջադրված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչություն նախապատրաստելու հատկանիշներով:

Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է Ինջիրլիքի ռազմաբազայի և Ալևիական ասոցիացիայի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:

Թուրքական ոստիկանության հաղորդմամբ`ձերբակալված տղամարդը հայհոյել է Թուրքիայի հասցեին ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում