Կառավարությունում քննարկվել են նախարարությունների կառուցվածքային բարեփոխումները

Կառավարությունում քննարկվել են նախարարությունների կառուցվածքային բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հերթական խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների կառուցվածքային բարեփոխումներն ու առաջարկությունները, որոնք միտված են գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ համաձայն թիրախային չափորոշիչների:

Առաջարկությունները մշակվել են՝ հաշվի առնելով նշված գերատեսչությունների ախտորոշման արդյունքները և ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում