Պեկինը հորդորել է ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին՝ ձեռնպահ մնալ լարվածության հետագա Էսկալացիայից

Պեկինը հորդորել է ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին՝ ձեռնպահ մնալ լարվածության հետագա Էսկալացիայից

ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հորդորել է ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային՝ ձեռնպահ մնալ լարվածության հետագա Էսկալացիայից Կորեական թերակղզու իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Գեն Շուանի հայտարարության մեջ, որը տարածվել է օգոստոսի 11-ին:

«Ներկայում Կորեական թերակղզու իրադրությունը շատ բարդ է եւ հատուկ մոտեցում է պահանջում: Մենք կոչ են անում բոլոր կողմերին՝ զգուշություն դրսեւորել իրենց խոսքում եւ գործողություններում, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել հարաբերությունների բարելավման եւ փոխադարձ վստահության բարձրացման ուղղությամբ»,- նշվում է նրա հայտարարության մեջ:

Գեն Շուանը նաեւ արտահայտվել է հօգուտ այն բանի, որ կողմերը խուսափեն ուժի կիրառումից եւ երկարատեւ Էսկալացիայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում