Աստանայում բացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Աստանայում բացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Սպասվում է, որ նիստին կմասնակցեն Ղազախստանի նախարարների կաբինետի ղեկավար Բակըտժան Սագինտաեւը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հիմնական ուշադրությունը դարձվելու է Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրացման հանգուցային ուղղությունների հարցերին, Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի եւ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման պայմանագրի նախագծերին:

Քննարկվելու են նաեւ ազգային ու միջջազգային վարորդական վկայայականների փոխադարձ ճջանաչման հետ կապված հարցերը, որոնք ԵԱՏՄ-ի անդամ պետության կողմից տրված են ԵԱՏՄ-ի անդամ այլ պետության տարածքում ձեռնարկչական գործունեություն իրականացնելու համար:

Բացի այդ, միջկառավարական խորհրդի անդամները կհասատեն 2018-2020 թվականներին օդային տրանսպորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու հիմնական ուղղությունների եւ իրագործման վուլերի միջոցառումների պլանը, տեղեկատվություն կլսեն ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու ընթակարգերի անցկացման վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում