Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայկական եկեղեցի է օծվել

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայկական եկեղեցի է օծվել

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում նախօրեին օծվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Տեղի հայերի ջանքերով դրա կառուցումը մոտ 10 տարի է տևել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ- ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնից, հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար օգտագործվել է 250 տոննա հայկական տուֆ:

Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքով՝ Ռուսաստանում այս պահին գործում է 47 հայկական եկեղեցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում