Հակառակորդի կրակոցից Արցախում զինվոր է զոհվել

Հակառակորդի կրակոցից Արցախում զինվոր է զոհվել

Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Ըստ Արցախի պաշպանության բանակի պաշտոնական կայքէջի, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում