Հրաչյա Հարությունյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

Հրաչյա Հարությունյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

ԱՆ քրեակատարողական վարչությունը միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ռուսաստանի Դաշնության դատարանի դատավճիռը ճանաչելու նպատակով:

«Հրաչյա Հարությունյանի տեղափոխությունից հետո հուլիսի 27-ին Քրեակատարողական վարչությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ՌԴ դատարանի դատավճիռը Հայաստանի դատարանի կողմից ճանաչելու նպատակով և սպասում է դատարանի կողմից պատասխանի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՆ ՔԿՎ-ի հանրային կապերի բաժնից:

Հրաչյա Հարությունյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում