Ստամբուլում ձերբակալվել է Եվրոպայում ահաբեկչություն իրականացրած ԻՊ անդամ

Ստամբուլում ձերբակալվել է Եվրոպայում ահաբեկչություն իրականացրած ԻՊ անդամ

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից 3 տարի հետախուզման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով Եվրոպայում ահաբեկչություն էր իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Ձերբակալված ԻՊ անդամի նկատմամբ հետախուզում էր հայտարարել նաև Ֆրանսիայի ոստիկանությունը:

Ինչպես պարզել է թուրքական ոստիկանությունը, ԻՊ ներկայացուցիչը Թուրքիա էր եկել ահաբեկչություն նախապատրաստելու նպատակով:

Ձերբակալված Մեհդի Ա.-ն Բելգիայի քաղաքացի է, ով 2014թ. կնոջ և երեխայի հետ Բելգիայից տեղափոխվել է Սիրիա և դարձել ԻՊ ահաբեկիչ:

Նախքան ահաբեկչություն նախապատրաստելու և իրականացնելու նպատակով Ստամբուլ գալը՝ Մեհդի Ա.-ն կնոջը և երեխային կրկին ուղարկել է Բելգիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում