Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է 360 հա մակերեսով անտառ. ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը պատրաստվում է 5-րդ թռիչքին

Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է 360 հա մակերեսով անտառ. ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը պատրաստվում է 5-րդ թռիչքին

Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ներկայումս օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում