«Խոսրովի անտառ»-ում շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել. hայտնի է վնասի նախնական չափը

«Խոսրովի անտառ»-ում շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել. hայտնի է վնասի նախնական չափը

ՀՀ Բնապահպանության նախարարությունը հրապարակում է «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի պատճառած վնասի նախնական չափը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ նախնական հաշվարկների համաձայն` հրդեհի տարածքը ընդգրկել է 2,5-3 հազար հա, որի 8-10 տոկոսը անտառածածկ:

Օդային օպերացիաներից հետո հրդեհի հիմնական օջախները մարված են: Հիմնականում կրակի ճիրաններում հայտնվել է գիհի ծառատեսակը, որը շուտ բռնկվող տեսակ է ՝ շուրջ 200 հա տարածքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում