ՄԻԵԴ հերթական վճռով ՀՀ կառավարությունը կհատուցի 3 հազար 600 եվրո

ՄԻԵԴ հերթական վճռով ՀՀ կառավարությունը կհատուցի 3 հազար 600 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 3 հազար 600 եվրոյին համարժեք դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 17-ի նիստի օրակարգում:

ՄԻԵԴ-ի «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հունիսի 15-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել նշված գումարը:

Այդ գործով ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 15-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում