Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից

Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից

Ադրբեջանն իր կրթության խիստ ցածր մակարդակը միջազգային հարթակում չբացահայտելու համար լքել է ուսանողների միջազգային գնահատման ՊԻԶԱ ծրագիրը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի փորձագետ Շահվալադ Չոբանօղլուն նշում է, որ Ադրբեջանական կառավարությունը խույս տալով ՊԻԶԱ-ի նման կարևոր կրթական ծրագրերից՝ խոշոր չափի ներդրումներ է անում սպորտի այնպիսի ձևերում, որոնց մարդիկ նույնիսկ չեն հետևում, և դա երկրին ոչինչ չի տալիս:

«ՊԻԶԱ-ն դպրոցականների կրթության մակարդակի գնահատման միջազգային ծրագիր է, որն ամեն տարի ծրագրի մեջ ներառելով նոր երկրներ ավելի է ընդլայնվում և դառնում նոր դարի զարգացման կարևորագույն գործիքներից մեկը: Ենթադրենք, դու գնահատում ես քո կրթության վիճակը, եթե դուրս ես եկել ծրագրից, ինչպիսի՞ն է լինելու արտաքին անկողմնակալ գնահատումը, առանց միջազգային համեմատությունների ինչպե՞ս կարող ես տեսնել քո երկրի տեղն աշխարհում, ՊԻԶԱ-ն հենց դրա համար է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետը:

Ադրբեջանը 2012-ից սկսած երկու անգամ մասնակցել է ՊԻԶԱ-ին, այնուհետև լքել այդ հարթակը: Փորձագետների կարծիքով, Ադրբեջանն այդ քայլին դիմել է, որ միջազգային հրապարակում թաքցնի իր կրթության չափազանց ցածր մակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում