Ռուսական օդանավը «Խոսրովի անտառի» հրդեհաշիջման նպատակով իրականացրել է տասներորդ թռիչքը

Ռուսական օդանավը «Խոսրովի անտառի» հրդեհաշիջման նպատակով իրականացրել է տասներորդ թռիչքը

Ռուսական օդանավը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման նպատակով օգոստոսի 16-ին, ժամը 17:38-ին իրականացրել է տասներորդ թռիչքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 08:33-ին ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, 13:53-ին՝ ութերորդ, 16:12-ին՝ իններորդ թռիչքը:

Ժամը 14:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էին 76 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:

Ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում