Գերմանիայի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային

Գերմանիայի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել Է, որ եթե Մոսկվայի հետ հարաբերություններում օգտագործվեն միայն ահաբեկման մեթոդները, դա կհանգեցնի լարվածության սաստկացման: Այդ մասին հայտնել Է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի՝ Rheinische Post թերթում հրապարակված հոդվածը:

Նախարարի խոսքով՝ «Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքին հակասող Ղրիմի բռնակցումը եւ Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրությունը մեծապես խարխլել են վստահությունը» երկրների միջեւ, իսկ այդ իրադարձություններին ՆԱՏՕ-ի արձագանքը ճիշտ Է եղել:

«Բայց եթե մենք հետեւենք բացառապես ահաբեկման տրամաբանությանը, ապա մենք կնպաստենք Էսկալացիային»,-համոզված Է Գաբրիելը: Նրա կարծիքով՝ «չի կարելի ձեռքերը ծալած դիտել, թե ինչպես Է եվրոպական անվտանգության ճարտարապետությունն սպառնում վերածվել լուծարված եւ չկատարվող պայմանագրերի ավերակների կույտի: «Անհրաժեշտ Է համատեղ ջանքեր գործադրել սպառազինությունների վերահսկման ուղղությամբ: Դա օգուտ կբերի ինչպես Եվրոպային, այնպես Էլ Ռուսաստանին»,-վստահ Է քաղաքական գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում