Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է իրաքյան քրդերի անկախության հանրաքվեին, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվականը:

«Քրդերի հանրաքվեն ավելի է ծանրացնելու վիճակն Իրաքում: Քրդերի հանրաքվեն այդ երկիրը կարող է տանել ընդհուպ քաղաքացիական պատերազմի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն ավելացնելով, որ իրենք սպասում էին, որ իրաքյան քրդերը հետ կկանգնեն անկախության հանրաքվեի անցկացումից ասել է. «Մենք դեմ ենք հանրաքվեի անցկացմանը և շարունակելու ենք դեմ լինել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում