Սիրիայում զինյալների պահեստներում գտել են թունավոր նյութեր ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից

Սիրիայում զինյալների պահեստներում գտել են թունավոր նյութեր ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից

Թունավոր նյութերը, որոնք գտնվել են զինյալների կողմից լքված զինապահեստներում, վկայում են, որ դրանք Սիրիայում ահաբեկիչներին են հասցվել ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում:

«Բոլոր գտնված հատուկ միջոցներն իրենցից ներկայացնում են ձեռքի նռնակներ եւ նռնականետերի հեծաններ, որոնք հանդերձված են CS եւ CN թունավոր նյութերով… Հայտնաբերված քիմիական զինամթերքն արտադրել է Federal Laboratories ընկերությունն ԱՄՆ-ի տարածքում… Իսկ թունավոր նյութերն արտադրել են Cherming Defence UK (Մեծ Բրիտանիա) եւ NonLethal Technologies (ԱՄՆ) ընկերությունները»,– ասել  Միքդադը:

Փոխնախարարի խոսքով՝ թունավոր նյութերը զինյալների պահեստներում հայտնաբերվել են ինչպես Հալեպում, այնպես էլ Դամասկոսի արեւելյան արվարձանի ազատագրված շրջաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում