«Հրապարակ». «Աքիլլես» ՀԿ-ի հանգուցյալ ղեկավարի գործը կշարունակի նրա ընտանիքը

«Հրապարակ». «Աքիլլես» ՀԿ-ի հանգուցյալ ղեկավարի գործը կշարունակի նրա ընտանիքը

Օգոստոսի 2-ին 78 տարեկանում ծանր հիվանդությունից մահացավ ավտովարորդների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը։ Նա վարորդների պաշտպանն էր և սիրված մարդ։ Հովհաննիսյանի գործը որոշել է շարունակել կինը՝ Սվետլանա Գրիգորյանը։

Նա «Հրապարակ»-ին ասել է, որ ամուսնու մահից հետո իրենք հանձնել են Դավթաշենում գործող գրասենյակը, հիմա նոր տարածք են փնտրում։ Տիկին Սվետլանան, դուստրն ու փեսան ամեն ինչ անելու են, որ պատշաճ կերպով շարունակեն Էդուարդ Հովհաննիսյանի գործը, որի մահից հետո էլ չեն դադարում վարորդների զանգերը, որոնք տարբեր հարցերով դիմում են՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները։

«Արդեն 10 օրն անցավ իր մահից, մենք 2 օր է՝ նորից սկսել ենք ակտիվ զբաղվել այդ գործերով»,- ասել է այրին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում