Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք

Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք

Օգոստոսի 17-ին, ժամը 11.39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց, տեղեկացնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսօր առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:

Ժամը 10.00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում