Թուրքիան կոչ է անում Գերմանիային չկառավարել Եվրամիությունը

Թուրքիան կոչ է անում Գերմանիային չկառավարել Եվրամիությունը

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Գերմանիան չի կարող միայնակ որոշել ամբողջ Եվրամիության քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

«Դա անհաջող հայտարարություն է: Մենք ընդգծում ենք, որ ԵՄ անդամներից ոչ մեկը չպետք է կարգադրի եվրոպական ինստիտուտներին կամ էլ գլխավորի եվրոպական գործընթացները: Այդ իրավիճակները շատ վտանգավոր են»,– նշել է նախարարն՝ ի պատասխան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության:

Թուրք նախարարն ավելացրել է նաև, որ մաքսային միության փոփոխությունները օգտակար կլինեն ինչպես Թուրքիային, այնպես էլ Եվրամիությանը: «Սակայն նրանք իրենց այնպես են պահում, կարծես Թուրքիային շնորհ են անում», – հայտարարել է Չելիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում