«ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքը

«ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքը

Ռուսական «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը «Խոսրովի անտառ» պատական արգելոցում ժամը 14.42-ի դրությամբ 15-րդ թռիչքով իրականացրել է հետմարման աշխատանքների: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 11:39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ, ժամը 12:57-ին՝ 14-րդ թռիչքը դեպի «Խոսրովի անտառ»-ի պետական արգելոց:

Օգոստոսի 17-ի առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով «Խոսրովի անտառ»-ի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:

Ժամը 10:00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը: «Խոսրովի արգելոց»-ի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում