Դե Միստուրան հուսով է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին

Դե Միստուրան հուսով է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հույս ունի Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլն անցկացնել սեպտեմբերի առաջին կեսին, իսկ ըստ էության քննարկումները կսկսվեն հոկտեմբերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի վերջին բրիֆինգ կպահանջի ինձնից: Եվ ես պարտավոր կլինեմ հաշվետություն ներկայացնել տեխնիկական բանակցությունների վերաբերյալ եւ պատմել նոր փուլի մասին: Նոր փուլը պլանավորվում է անցկացնել Ժնեւում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ (նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի 12-ին): Բայց, հավանաբար, մենք քիչ ժամանակ կունենանք Աստանայից հետո, այնպես որ կփորձենք ուշադրությունը կենտրոնացնել ռեալ բանակցությունների ծրագրի վրա, որոնք կկայանան հոկտեմբերին»,-ասել է նա:

Դե Միստուրանն հույս է հայտնել, որ Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունները, ինչպես որ պլանավորված է, կկայանան սեպտեմբերի սկզբին: Նրա խոսքով՝ այդ քննարկումները «զգալի առաջընթացի են բերել»:

ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը նշել Է, որ, «ինչպես ինքն է լսել», հոկտեմբերին Էր Ռիադում պետք Է կայանա սիրիական ընդդիմության կարեւոր հանդիպումը, որը կարող է բերել միասնական ընդդիմադիր հարթակի ստեղծման Ժնեում միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար:

Դե Միստուրան հավելել է, թե ակնկալում է Ռուսաստանի ազդեցությունը Դամասկոսի վրա, որպեսզի կառավարության պատվիրակությունը Ժնեւ ժամանի ուղղակի բանակցություններ սկսելու մտադրությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում