Բուլղարիան պատրաստվում է ուժեղացնել թուրք-բուլղարական սահմանի վերահսկողությունը

Բուլղարիան պատրաստվում է ուժեղացնել թուրք-բուլղարական սահմանի վերահսկողությունը

Բուլղարիայի կառավարությունը ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում որոշել է ուժեղացնել բուլղարա-թուրքական սահմանի վերահսկողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Die Welt պարբերականը:

«Մեր սահմանի հսկողությունն ուժեղացնելու նպատակով ներգրավելու ենք զորքեր»,– հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը:

Բուլղարական կողմը որոշել է բուլղարա-թուքական սահմանային հատվածը բաժանել 5 գոտիների, որոնցից յուրաքանչյուրը հսկվելու է մեկ զորամասի կողմից:

Սահմանային վերահսկողության մեջ նախատեսվում է ներգրավել 600 զինվոր, բացի զինվորական վերահսկողությունից սահմանային հատվածը հսկվելու է նաև տեսախցիկների և անօդաչու սարքերի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում