Բարսելոնայում ահաբեկչություն է տեղի ունեցել. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց

Բարսելոնայում ահաբեկչություն է տեղի ունեցել. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց

Բարսելոնայի կենտրոնում փիքափը հետիոտներին վրաերթի է ենթարկել, ինչից հետո երկու զինված անձ ներխուժել են քաղաքի ռեստորաններից մեկը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:

Փիքափը շարժվել է Բարսելոնայի տուրիստական կենտրոնում հավաքված մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ: Ռամբլա փողոցը շրջափակվել է, փակվել է մետրոն: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ:

Վիրավորների թիվը ներկա դրությամբ հայտնի չէ: El Periodico-ի տեղեկություններով, զոհվել է մեկ, տուժել նվազագույնը 20 մարդ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը համարվում է ահաբեկչություն:

Իշխանությունները տեղեկացնում են, որ խոսքը գնում է սպիտակ ավտոմեքենայի մասին: Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը նրան է որոնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում