Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այդ մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է: Ոստիկանությունը տեղի ունեցածը գնահատել է որպես ահաբեկչություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում