«Հրապարակ». «Հայկական վերածնունդ»-ը շարունակելու է Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը

«Հրապարակ». «Հայկական վերածնունդ»-ը շարունակելու է Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը

Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Հասմիկ Խլոպուզյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ ավագանու նիստերին մասնակցելու հարցը քննարկվել է խմբակցությունում և որոշվել, որ բոյկոտը շարունակելու են:

Գյումրիում, հիշեցնենք, ՀՎԿ-ն վերանայեց բոյկոտի որոշումը և մասնակցեց արձակուրդից առաջ հրավիրված ավագանու նիստին: Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ ասել է. «Առայժմ մեր որոշումն անփոփոխ է մնացել, շարունակվելու է բոյկոտը: Եթե նոր բան լինի, կհայտարարենք, բոլորդ կիմանաք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում