«Առավոտ». Շարմազանով. Եթե չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը պետք է Փարիզո՞ւմ վաճառեինք

«Առավոտ». Շարմազանով. Եթե չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը պետք է Փարիզո՞ւմ վաճառեինք

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեկ գործադիր մարմնի նիստ էր գումարել: Նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ ինքը չի լսել, թե «Ելք» դաշինքը պատրաստ է ներկայացնել նախաձեռնություն Հայաստանի` Եվրասիական միությունից դուրս գալու վերաբերյալ։

«Եթե Հանրապետություն կուսակցությունը և Լուսավոր Հայաստանը հայտնել են իրենց տեսակետը, ապա Քաղաքացիական պայմանագրի կողմից չենք լսել հստակ դիրքորոշում: Ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդարացված է…Առաջարկում ենք ոչ թե խոսել էմոցիաներով, այլ կոնկրետ առաջարկներով ու փաստերով… Եթե չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը պետք է Փարիզո՞ւմ վաճառեինք, թե կոնյակը, որ բրենդի է կոչվում` Ֆրանսիայում… ԵԱՏՄ ներկայացուցիչ լինելը չի նշանակում, որ չպետք է զարգացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀԿ խոսնակը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում