«Ժողովուրդ». Կրթության պետական տեսչության պետին հրահանգվել է արձակուրդ գնալ ու աշխատանքի չվերադառնալ

«Ժողովուրդ». Կրթության պետական տեսչության պետին հրահանգվել է արձակուրդ գնալ ու աշխատանքի չվերադառնալ

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն երեք օր է, ինչ արձակուրդ է:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:

Թերթը հիշեցրել է, որ օրեր առաջ գրել էին, թե կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում