«Ժողովուրդ». Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն է սկսել Ադրբեջանին անօդաչուներ վաճառած ընկերության գործով

«Ժողովուրդ». Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն է սկսել Ադրբեջանին անօդաչուներ վաճառած ընկերության գործով

Իսրայելի իշխանությունները կասկածներ ունեն, թե Aeronautics Defense Systems ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները. Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառած ընկերության ղեկավարությունը դրանք փորձարկել է հայկական դիրքերի վրա: Թեև այս ընկերությունը կտրականապես հերքել է լուրերը, բայց Իսրայելի ՊՆ-ում հետաքննություն է սկսվել:

Ռազմաքաղաքական և միջազգային հարցերով իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդ դեպքի հետ կապված մանրամասներ առհասարակ չեն հրապարակվում, սակայն, որպես կանոն, վաճառքի թույլտվություն, հատկապես, կոնֆլիկտային գոտիների դեպքում, տրվում է պայմանով, որ չի թույլատրում որևէ մասնակցություն վաճառված սպառազինության փորձարկմանը: Իհարկե, նման միջադեպերը կարող են իրենց ազդեցությունը թողնել թե հայկական, թե ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում, հենց այդ պատճառով էլ այժմ հետաքննություն է տարվում՝պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում