Օդային հետախուզությունը պարզում է Խոսրովի անտառի հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը

Օդային հետախուզությունը պարզում է Խոսրովի անտառի հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը

ՀՀ պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում օգոստոսի 18-ին, ժամը 09:00-ի դրությամբ իրականացվում է օդային հետախուզություն՝ պարզելու համար հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հետախուզության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում