Պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը բարձր է գնահատվում

Պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը բարձր է գնահատվում

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Գեորգիև Կոմիտովին:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,
շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Վիգեն Սարգսյանը նրան մաղթել է աշխատանքային հաջողություններ:

Կողմերը բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ ռազմական կցորդի գրասենյակի բացումը կնպաստի պաշտպանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում