Թուրքիայի Ադանա նահանգում ամերիկյան անօդաչու սարք է ընկել

Թուրքիայի Ադանա նահանգում ամերիկյան անօդաչու սարք է ընկել

Թուրքիայի Ադանա նահանգում անհասկանալի պատճառներով ամերիկյան անօդաչու սարք է ընկել:

Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Habertürk-ը:

Ադանայի նահանգապետի հաղորդմամբ` սարքն ընկել է նահանգի Ջեյհան շրջանում: Անօդաչու սարքի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում