Բեքչյանը Քընալը կղզու հայկական եկեղեցում մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը

Բեքչյանը Քընալը կղզու հայկական եկեղեցում մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մասնակցել և օրհնանքի խոսք է ասել Ստամբուլի հարակից Քընալը կղզու հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Cuma, Cumartesi, Pazar» («Ուրբաթ, Շաբաթ, Կիրակի») խորագիրը կրող բաց ցուցահանդեսում ներկայացված են մի շարք լուսանկարիչների աշխատանքներ, որոնց թվում են հայկական համայնքի ներկայացուցիչներ Մկրտիչ Արծիվյանը և Բերքե Արաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում